Նա աներևակայելի է և գերազանցում է համաշխարհային ռեկորդները: Սա Կիմ Յեջին է՝ 31 տարեկան հարավկորեացի դիպուկահար, որը գրավել է սոցիալական ցանցերը Փարիզի Օլիմպիական խաղերում իր ելույթից հետո:
Կիմը 10 մետր հեռավորության վրա կրակելուց հետո արծաթ է նվաճել, իսկ նրա 19-ամյա թիմակից Օ Յե Ջինը՝ ոսկի։
Կիմի ելույթի լուսանկարները լայնորեն տարածվել են համացանցում, և երկրպագուներին հաճելի է ոչ միայն մարզիկի դեմքի արտահայտությունը, այլ նաև սպորտային համազգեստը և խաղալիք փիղը, որը կախված էր նրա գրպանից մրցույթի ժամանակ:
Լուսանկարը, որտեղ Քիմը հետ է թեքվել՝ ձեռքը դնելով ազդրի վրա շատ օգտատերեր կիսվել են նկարով իրենց X-ի միկրոբլոգում՝ մակագրելով․ «Ամենաուժեղ աուրան, որը ես երբևէ տեսել եմ նկարում», իսկ Իլոն Մասկը մեկնաբանել է, որ Քիմը պետք է նկարահանվեր մարտաֆիլմում։