Տրամաբանական կլինի, եթե ռուսական ՖՍԲ զորքերը դուրս գան նաև հայ-իրանական սահմանից

Կարծում եմ Իրանը որոշակի սահմանափակ հարվածներ կհասցնի Իսրայելին ու դա կարող է լինել և՛ իրանական պրոքսիների միջոցով, և/ ուղիղ Իրանից հրթիռային և դրոնային հարվածներով։ Այս մասին նշում է քաղաքագետ Էդգար Առաքելյանը՝ անդրադառնալով Իրանի նախագահի հայտարարությանը, որ Իսրայելին կստիպեն զղջալ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հանիեի սպանության համար։


Առաքելյանի խոսքով՝ երկար ժամանակ է ԱՄՆ-ն զսպում է Իսրայելին, որպեսզի լայնածավալ գործողություններ չլինեն «Դա կարող է հարված լինել դեմոկրատական կուսակցությանը և Բայդենի վարչակարգը կփորձի զսպել Իսրայելին։ Բայց ԱՄՆ-ում հասկանում են, որ Իրանը չի կարող ուղղակի կուլ տալ և անցնել, զուտ թեկուզ դեմքը փրկելու համար Իրանը որոշակի սահմանափակ  հարվածներ կհասցնի Իսրայելին»։


Անդրադառնալով Զվարթնոց օդանավակայանից ռուս խաղաղապահների դուրսբերմանը՝ Առաքելյանը նշեց, որ նույնը կարող է լինել նաև իրանական սահմանում, քանի որ Իրանը չէր ցանկանա, որ հայ-իրանական սահմանի անցուդարձը վերահսկեն ռուսական հատուկ ծառայությունները «Տրամաբանական կլինի, որ հաջորդ քայլով ռուսական ФСБ զորքերը դուրս գան հայ-իրանական սահմանից։ Մեզ էլ պետք է հետաքրքրի մեր քաղաքացիների ազատ ելք ու մուտքի խնդիրները ու եթե ՌԴ-ի  հատուկ ծառայությունները մուտք ունեն մեր սահմանային բազաներին, դա բնականաբար սուվերենության ու անվտանգության խնդիր է»։


Մանրամասները՝ տեսանյութում։

Դավիթ Լևոնյան