Պետական գրանցում է ստացել հերթական կուսակցությունը, Վարդան Ղուկասյանի հիմնադրած «Դեմոկրատիա օրենք կարգապահություն»-ը (ԴՕԿ)։ Նշենք, որ կուսակցության ստեղծման գաղափարի մասին Վարդան Ղուկասյանն ազդարարեց «Հանրային ձայն» կուսակցության ներսում ի հայտ եկած գժտությունից հետո։
Հիշեցնենք, որ ս․թ․հունվարի
19-ին տեղի է ունեցել «Հանրային ձայն» կուսակցության համագումարը, որին տեսակապով մասնակցած
Վարդան Ղուկասյանը հայտարարել էր իր որոշման մասին։
«Որոշեցի ստեղծել նոր կուսակցություն՝ երիտասարդ կադրերով համալրված,
արդեն ստուգված, որպեսզի այլևս ոչ մեկը չկարողանա ինչ-որ պրետենզիաներ ներկայացնել,
որ ինքն է դա արել։ Նոր կուսակցությունը ես որոշել եմ անվանել «Դեմոկրատիա, օրենք և
կարգապահություն»՝ կարճ ԴՕԿ»,-հայտարարել էր նա։
Պետական ռեգիստրի տվյալներով՝ ԴՕԿ-ը պետական գրանցում է ստացել
հուլիսի 11-ին, գտնվելու վայրն է ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ՊՈՒՇԿԻՆԻ ՓՈՂՈՑ, Շ 37, ԲՆ. 5։
«Ազդարար»-ում հրապարակված կուսակցության
ծրագրի արտաքին քաղաքականությանն առնչվող բաժնում մասնավորապես նշված է, որ «ՀՀ արտաքին
քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը պետք է լինի ՌԴ-ի հետ ռազմավարական,
դաշնակցային հարաբերությունների հստակեցումը եւ շարունակակակն զարգացումը, դրան զուգահեռ՝
Եվրոպական միության հետ խորը և համապարփակ գործընկերային հարաբերությունների հստակեցումը
և շարունակական զարգացումը, ԱՄՆ-ի, Չինաստանի հետ գործընկերային հարաբերությունների
հստակեցումն ու շարունակական զարգացումը»։