Նոր մանրամասներ Արտաշատի համայնքապետարանում իրականացված ստուգումների վերաբերյալ

Հակակոռուպցիոն կոմիտեն «Հայկական ժամանակ»-ին մանրամասներ է հայտնել հուլիսի 30-ին Արտաշատի համայնքապետարանում իրականացված ստուգումների վերաբերյալ։


Ըստ այդմ՝ քրեական վարույթն առնչվում է Արտաշատ համայնքում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված առերևույթ հափշտակությունների և պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերին։


Վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, կաշառք տալու, առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար։


Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Կալանավորված անձանցից 2-ը հարկային տեսուչներ են։