Մենք շարունակում ենք խորապես ներգրավված լինել Բաքվում պահվող հայերի վերադարձի հարցում․ Պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարությունն ու պետքարտուղար Բլինքենը շարունակում են խորապես ներգրավված լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում։ Այս մասին, պատասխանելով Բաքվի բանտերում անազատության մեջ պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ հարցին, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վենդետ Պատելը՝ միևնույն ժամանակ նշելով, որ գործընթացի հետ կապված նորություն չունի։


«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում ավելի լայն իրավիճակին, ապա ԱՄՆ պետքարտուղարությունը և պետքարտուղարը շարունակում են խորապես ներգրավված լինել: Ձեր նշած գործընթացի հետ կապված նորություններ չունեմ։ Բայց երբ խոսքը վերաբերում է կալանավորներին, մենք հստակ և հետևողական պնդում ենք, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորների նկատմամբ արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերի՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, և պետք է հարգի նրանց իրավունքները», - պատասխանել է Պատելը։