Այս ճանապարհի հետ կապված քաղաքական խնդիր եմ տեսնում․ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված և այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:


«Առաջին կանգառը Դիլիջանում էր: Ծանոթացա դեպի «Լեռնային Հայաստան» առողջարան տանող ավտոճանապարհի 2․2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին:


Ծրագրի արժեքը 234 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում:


Վարչապետը ՏԿԵ նախարարի հետ զրույցում դիտողություն է արել Դիլիջան-Վանաձոր, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի ասֆալտապատման գործընթացի վերաբերյալ. «Ահավոր մեծ դիսկոմֆորտ է ստեղծվում»։