Դիլիջանում մասնավոր հատվածը կառուցում է «Ալլուր» բնակելի համալիրը․ վարչապետը ծանոթացել է աշխատանքներին

Դիլիջան քաղաքում՝ Շամախյան ½ հասցեում, մասնավոր հատվածի կողմից կառուցվում է «Ալլուր» բնակելի համալիրը։


Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ առաջին կանգառը Դիլիջանում է եղել:


Ներդրումների ծավալը հասնում է 16,5 մլն դոլարի։ Կառուցվում են 6 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքեր, որից մեկը՝ նախկին հացի գործարանի շենքն է։ Ներկա պահին այն վերակառուցվում է որպես բազմաբնակարան համալիր՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներով: