Տիգրան Ավինյանը «MAN Truck & Bus» ընկերության տնօրենի հետ քննարկել է Երևանի տրանսպորտային համակարգը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«MAN Truck & Bus» ընկերության Միջին Արևելքի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և ԱՊՀ տարածաշրջանի գործադիր տնօրեն Յորգ Մոմերցի և ընկերության հայաստանյան ներկայացուցչի հետ քննարկել ենք Երևանի տրանսպորտային համակարգը։


Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ MAN ընկերությունը Երևանի տրանսպորտային ցանցի զարգացման վերջին փուլի վերաբերյալ կտրամադրի խորհրդատվություն։