Թող 10 հազար դրամ ավել դնեն, նորմալ ցուցանակ դնեն․ Փաշինյանը հետևել է Թեղուտի ջրագծի կառուցման ընթացքին

Ծանոթացա Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի ջրագծի կառուցման ընթացքին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


 

«Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 288 մլն դրամ է, որից 187 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը:


 

Աշխատանքները կավարտվեն աշնանը»,- գրել է Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: