Ֆասադների հետ կապված պետք է սեփականատերերի հետ աշխատել․ Փաշինյանը Իջևանում հետևել է ասֆալտապատման աշխատանքներին

Իջևան քաղաքի Բլբուլյան-Այգեստան խաչմերուկից մինչև Այգեստան-Ասլանյան խաչմերուկ, ընդհանուր 1 կմ երկարությամբ, իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ: Այդ մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում:


 

Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների արժեքը 129.6 մլն դրամ է, որից 71,3 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: