Իրանա-իսրայելական պատերազմի դեպքում Ադրբեջանը կօգտվի

10 ամիս է մենք ականատես ենք, թե ինչպես է սրվում հակամարտությունը։ Իրանը աջակցում է Պաղեստինյան Համաս խմբավորմանը ոչ միայն դիվանագիտական հակամարտությունում, այլև գործի դնելով իր հովանավորյալ խմբավորումներին՝ լիբանանյան Հըզբոլահ շարժմանը, Եմենի հութիներին և այլն։ Civic.am-ի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտությանը։

 

Պետրոսյանը կարծում է, որ լայնամասշտաբ պատերազմ չի լինի «Իսրայելը ցանկանում է Իրանին ներքաշի ուղիղ պատերազմի մեջ, բայց ԱՄՆ-ն ևս խուսափում է դրանից։ Իրանը կարող է պարզապես թիրախային հարված հասցնել։ Մյուս կողմից ԱՄՆ-ն չի կարող որևէ քայլ անել, որը կվնասի Իսրայելի անվտանգությանը, որովհետև դա կլինի թուլության նշան ու բացի այդ ԱՄՆ ընտրություններում մեծ ազդեցություն ունի նաև հրեական լոբբի-ն ու դեմոկրատների վերընտրվելու հնարավորությունը կբարդանա, եթե ԱՄՆ-ն չաջակցի Իսրայելին»։

 

Արևելագետի խոսքով հիմա իրանա-իսրայելական լայնամասշտաբ պատերազմը քիչ հավանական է, որովհետև ԱՄՆ-ն ու Իրանը չեն ցանկանում «Իրանը չի ցանկանում ընկղմվել պատերազմի մեջ, որովհետև նա հայնտվելու է այն նույն իրավիճակում, որի մեջ հայտնվել է ՌԴ-ն։ Իրանը չի կարող իրեն թույլ տալ այնպիսի գործողություն, որը կենթադրի Իսրայելի կողմից պատերազմ սկսելուն»։


Ըստ Պետրոսյանի՝ եթե սկսվի իրանա-իսրայելական պատերազմ, ապա Հրվ Կովկասը ու ամբողջ Մերձավոր Արևելքը չի կարող զերծ մնալ պատերազմից «Առկա է իսրայելական ներկայություն Ադրբեջանի տարածքում Իրանի սահմանի մոտ, և պատերազմի դեպքում Իսրայելը կօգտագործի նաև այդ հնարավորությունը, իսկ Իրանը կթիրախավորի Իսրայելի հետախուզական դիրքերը Ադրբեջանում»։

 

Արևելագետը նշում է, որ խոշոր պատերազմի համար հարկավոր է լայն կոնսեսուս Իրանի դեմ «ԱՄՆ-ն, Եվրոպան, Իսրայելը, ԱՄԷ-ն, Կատարը, Բահրեյնը, որտեղ կա ԱՄՆ-ի ռազմական ներկայություն, այս խաղացողների մոտ պետք է կոնսեսուս լինի։ Եվ այդտեղ յուրաքանչյուրը իր խաղադրույքներն է կատարելու։ Նման դեպքում Ադրբեջանն էլ կփորձի իր նպատակներին հասնել, այն է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» և այլն։ Բայց նման պատերազմի հավանականությունը շատ ցածր է»։


Մանրամասները՝ տեսանյութում։

Դավիթ Լևոնյան