Հասարակական տրանսպորտում խնդիրներ էին առաջացել վալիդատորների միջոցով վճարումներ կատարելու ժամանակ

Հասարակական տրանսպորտում խնդիրներ էին առաջացել վալիդատորների միջոցով վճարումներ կատարելու ժամանակ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։


«Սիրելի երևանցիներ,


ծրագրային բարելավումներով և պլանային աշխատանքներով պայմանավորված’ այսօր հասարակական տրանսպորտում խնդիրներ էին առաջացել վալիդատորների միջոցով վճարումներ կատարելու ժամանակ:


Համակարգը դեռ ամբողջական ներդրման ու կայացման փուլում է։


Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,-նշել է նա։