Բագրատաշենում նոր դպրոց է կառուցվում. Նիկոլ Փաշինյանը հետևել է աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է․


«Բագրատաշենի նոր մոդուլային մանկապարտեզի շինարարությունն ընթացքի մեջ է:


144 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման նպատակով Կառավարությունը հատկացրել է 874,3 մլն դրամ:


Բագրատաշենում մեկնարկել են նաեւ նոր դպրոցի կառուցման աշխատանքները։ Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար:


Ծրագրի արժեքը 1մլրդ դրամ է»: