Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՄՊՀ-ն «Գլոբբինգի/Globbing»-ի
նկատմամբ նշանակել է շուրջ 53 մլն դրամի տուգանք՝ հասարակության մոլորեցման դրսևորումներով
անբարեխիղճ մրցակցության համար:
Չինաստանից ՀՀ օդային
առաքումների համար «5-10 աշխատանքային օր» ժամկետ հայտարարելու պարագայում 2022 թ.
հունվարի 1-ից մինչև 2023 թ. ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում առաքումների առնվազն
26%-ն առաքվել է ժամկետի խախտմամբ,
Կայքի գլխավոր էջում «5-10 աշխատանքային օր» ժամկետ
սահմանելու պարագայում նույն կայքի «Ընդհանուր դրույթներ և պայմաններ» բաժնում նշել
է, որ հայտարարված փոխադրման ժամկետները պայմանական են և դրանց խախտման համար
Globbing-ը որևէ պատասխանատվություն չի կրում, այսինքն կայքի տարբեր բաժիններում նշվել
են իրար հակասող պայմաններ։