Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը ողջունել է Հայաստանի վերաբերյալ ԵՄ խորհրդի կայացրած որոշումները

Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) Շվեդիա-Հայաստան բարեկամական խումբը ողջունել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու և վերջինիս հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ Եվրոպական միության ընդունած որոշումները։ 


Այս մասին հայտնել է Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ, Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը՝ հայտարարությունը հրապարակելով X-ի իր միկրոբլոգում։