2024թ. հունվար-հունիսին, նորածինների
սեռերի հարաբերակցության գործակիցը կազմել է 110.3 տղա՝ 100 աղջկա հաշվով, նախորդ տարվա
հունվար-հունիսին արձանագրված 110.1-ի համեմատ: Այս մասին civic.am-ը
տեղեկացավ Վիճակագրական կոմիտեի՝ այսօր հրապարակված տեղեկանքից։ Նորածիններին ավելի հաճախ տրվող անուններն ըստ սեռի, 2024թ.
հունվար-հունիսին եղել են աղջիկ երեխաների դեպքում՝ Նարե (այդ անունը տվել են 292 աղջիկ երեխայի), Լուսե, Արփի, Մարիա, Մարի,
Եվա, Անահիտ, Նանե, Մարիամ, Լյուսի («թոփ տասնյակ» անձնանուններն են), ինչպես նաև՝
Նատալի, Սոֆիա, Մերի, Արինա, Վիկտորիա, Հասմիկ, Անգելինա, Նարինե, Էլեն։ Տղա երեխաների
անձնանունների «թոփ տասնյակ»-ում առաջին տեղում «Դավիթ»-ն է։ Այս անձնանունով են անվանակոչել 545 տղա երեխայի։ Հունվար-հունիս ամիսներին ծնված
տղա երեխաներին անվանակոչել են նաև Նարեկ, Հայկ, Միքայել, Մարկ, Լեո, Արեգ, Մոնթե,
Ռոբերտ, Տիգրան, ինչպես նաև՝ Անրի, Մարքս, Ադամ, Աբել, Նոյ, Վան, Ալեն, Անդրանիկ Մանվել։
Հաշվետու ժամանակաշրջանում ծնվել է 7 450 աղջիկ,
8 221 տղա։
Նշենք, որ 2024թ. հունվար-հունիսին
կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է
118.6%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 136.1%-ի համեմատ ( նախնական՝
ներառյալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությունից ՀՀ բնակչության պետական
ռեգիստրում նաև 2024թ. հունվար-հունիսին հաշվառվածների թվաքանակը):