Սեպտեմբերի 4-ին մեծ հավաք է լինելու: Այդ մասին օգոստոսի 3-ին,
Մարտունիում լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Գաստանյանը:
«Հավաքի ընթացքում կուղենշենք
արդեն, թե ինչ ճանապարհով ենք մենք ընթանում, որքան հնարավոր է տեղեկատվության իմաստով
մանրամասներ փոխանցել: Ես ոչ ազատագրողն եմ, ոչ էլ՝ փրկողը»,- ասել է Գալստանյանը։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը
զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։
«Իսկ ինչ տարբերություն, նրանք
ինչ են ասում, ինչ չեն ասում։ Որովհետև, այս ընթացքում ինչ-որ ասվել է, ինչ-որ արվել է, դրանով իրենք իրենց
բազմապատկել են զրոյի, և ըստ թվաբանության օրենքի՝ զրոյի։ Իսկ զրոն զրո է, առանց փայտիկ»-,-ասաց
Ռուբեն Մեհրաբյանը։
Մեհրաբյանը նշեց, որ իշխանության
փոփոխություն նրանք ակնկալում են հասնել ոչ սահմանադրական եղանակով, այսինքն՝ ոչ ընտրական
տարբերակով, նրանք ուզում են կառավարություն՝ առանց ընտրությունների։
«Դրա տակ կրիտիկական զանգված
հավաքելը 2018 թվականից հետո, երբ հենց այդ բարքերը մերժվեցին, կարծում եմ՝ դա նման
նպատակ դնողի ինտելեկտուալ կարողությունների մասին է ընդամենը խոսում, որովհետև չի
կարելի այդ աստիճան թերագնահատել մեր ժողովրդի ինքնասիրությունը, մեր ժողովրդի քաղաքացիական
գիտակցությունը և ընդհանրապես մտավոր ունակությունները»,-ասաց Ռուբեն Մեհրաբյանը։
Պատասխանելով, այն հարցին, թե ընդդիմությունը մինչև
2026 թվական կգնա այս տարվա հունիսի 12-ի սցենարով, թե սեզոնային պայքարային ալիքներով
ժամանակ կձգի մինչև 2023 թվականի ընտրություններ, Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ չի ցանկանում
կանխատեսումներ անել դրա հավանականության վերաբերյալ,
համենայնդեպս հավանականությունը զրոյական չէ։
«Այո, այդ վտանգն էլ կա և պետությունը
դա պետք է միշտ նկատի առնի իր հաշվարկներում, ներքին անվտանգության ապահովման հարցում,
որովհետև այո, այս մարդիկ իրենց, թե՛ նպատակներով, թե՛ վարքով, թե՛ դրսևորվող հակումներով,
նաև որոշ օրենքը մերժող տարրերի ներգրավմամբ, այո վտանգ են ներկայացնում և ներկայացնելու,
քանի նրանց տրված է քաղաքական գործունեություն վարելու հնարավորություն և իրավունք։
Մինչդեռ դա նրանք չպետք է ունենային, որովհետև մենք գիտենք, դրանք նույն փսևդոքաղաքական
շրջանակներն են, որոնք իրենց ամբողջությամբ դրսևորեցին 2020-ի 9-ի, 10-ի գիշերը»,-
հավելեց Ռուբեն Մեհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան