Վերին Լարսի անցակետը գիշերը փակ կլինի

Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան ճանապարհը ժամանակավորապես փակ է լինելու տրանսպորտային բոլոր միջոցների համար:


Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։


«Ռուս-վրացական սահմանային անցակետի վրացական կողմում այս գիշեր նախատեսվում է իրականացնել տեխնիկական վերազինման աշխատանքներ, ինչի արդյունքում վրացական անցակետը այս գիշեր 01:00-ից մինչ առավոտյան 10:00 չի գործի»,- նշել է կցորդը:


Վերազինման աշխատանքներն ավարտվելուն պես անցակետի աշխատանքը կվերականգնվի: