Ով կփոխարինի Ազգային ժողովում պատգամավոր Գուրգեն Արսենյանին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը դադարեցնում է պատգամավորական լիազորությունները։


Պատգամավորին հաջորդող համարը Արմենուհի Ղազարյանն է, որն այժմ Կորյուն Նիկողոսյանի անվան մանկապատանեկան արվեստի կենտրոն, համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) ղեկավարի պաշտոնն է զբաղեցնում:


«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վերջինս սակայն նշեց, որ իր պատգամավորական մանդատը վերցնելու վերաբերյալ դեռևս պաշտոնական տեղեկատվություն չունի, ուստի  վաղ է համարում այդ մասին խոսելը։