Երգիչներին չպետք է մասերի բաժանել, կուսակցականացնել․ հանրությանը դա չի հետաքրքրում, մի փչացրեք նրանց տոնը

Ինչու է իշխանության կազմակերպած միջոցառումը ընդդիմության  կողմից համարվում «անարգանք զոհերի հիշատակին», իսկ իրենց ներկայացուցիչների մասնակցությամբ համերգային ծրագիրը համարվում «լիցքաթափում»։ Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է ռեժիսոր, Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ։

 

«Անկեղծ ասած այնքան անհեթեթ է այդ ամեն ինչը, որ նույնիսկ երբ մեկնաբանում ես, կարծես՝ արժեք ես տալիս։ Իրականում, ցավոք սրտի չափից ավելի քաղաքականացված է, եթե չասեմ կուսակցականացված է կյանքը և ամեն ինչ դիտվում է այդ տեսնակյունի տակ։ Ես դեռ շատ վաղուց էի սրա մասին ասում, երբ մտավորական հասկացողությունը շահարկվում էր և մտավորականներ հիմնականում համարվում էին նրանք, ովքեր «կգաս կողքս կկանգնես» հարթակում՝ մտավորական ես, չես կանգնի՝ ազգի դավաճան ես։ Պարզունակ մոտեցում է, պարզունակ մոտեցումներով միշտ հեշտ է քարոզչություն վարել, բայց այն, որ նրանք խորը չեն, իրականությանը  չեն համապատասխանում և պետք է խոստովանել, որ հանրության կողմից նաև մերժվում են»,-ասաց Ռուբեն Բաբայանը։

 

Նա ուրախությամբ նշեց, որ հանրության արձագանքը ցույց է տալիս, որ հանրությունը կարգին առողջ է, և եթե գնում է համերգի, գնում է, որովհետև պարզապես սիրում է այդ երգչին, այլ ոչ թե քանի որ այդ երգչի ելույթը ֆինանսավորում է այս կամ այն կողմից։


«Ես կարծում եմ՝ դերասաններին, երգիչներին պետք է հանգիստ թողնել, ով ինչպես ուզում է, որ լսարանի առաջ ուզում է, թող ելույթ ունենա։ Պետք չէ ո՛չ ճաշակ թելադրել, ո՛չ քաղաքական հայացքներ պահանջել արտահայտել արտիստներից: Եթե կարողանում եք հանրությանը ժողովրդին հասցնել ուրախություն, լույսի մի մաս, կարողանալ, տրամադրությունը բարձրացնել, փառք և պատիվ ձեզ, անկախ նրանից, թե որ կողմից է դա արվում և պետք չի փորձել բաժանել արվեստագետների տարբերի մասերի, դա տգեղ է, դա անթույլատրելի է, անհկեղծ ասած։ Առանց դրա էլ այս կարգի բարդ ոլորտի մեջ, որտեղ կա և՛ խանդ, և՛ նախանձ, և ամեն ինչ կա, ավելորդ ներվ մտցնել։ Պետք չի դա անել։ Հանրությանը դա չի հետաքրքրում, հավատացեք»,- հավելեց Ռուբեն Բաբայանը։   

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան