Չի արտահայտվում մի միտք, որը մտածելու առիթ տա։ Պարզունակ հայտարարություններ
են հոգևորականի կողմից, որոնք չեն տեղավորվում հոգևոր դաշտում և չեն տեղավորվում քաղաքական
դաշտում։ Այս մասին civic.am-ի հետ զրույցում նշում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով Բագրատ Գալստանյանի մի քանի հայտարարություններին,
որոնք իրենց մեջ պարունակում են վիրավորանքներ ու սնոտիապաշտություն։
Բադալյանի կարծիքով` Գալստանյանի
ելույթները հակասում են քրիստոնեության գաղափարախոսությանը և պատվիրաններին։ Ինչ վերաբերում
է Գյումրիում կայացած Թաթա Սիմոնյանի համերգից հետո որոշ մարդկանց կողմից երգչի հասցեին
հնչեցրած վիրավորանքներին, Բադալյանը ասաց․ «Մարդիկ կարող են հավանել Թաթայի կամ Սիրուշոյի
երգերը ու լսեն, չպետք է քաղաքական բնորոշում տալ նման դեպքերում։ Դա վտանգավոր բան
է։ Չի կարելի արվեստ քաղաքականացնել ու մեղադրել մարդկանց, ովքեր գնում են լսելու իրենց
սիրելի արտիստին»։
Բադալյանը խոսելով հայ-ռուսական
հարաբերությունների մասին՝ նշեց, որ ՀՀ-ն դեմ չի ինչպես ՌԴ-ի, այնպես էլ աշխարհի մնացած
պետությունների հետ․ «ՀՀ-ն ազատ, անկախ ու ինքնիշխան պետություն է, որը ձեքռ է բերում
գործընկերներ, այստեղ ինչ-որ ողբերգություն տեղի չի ունենում, որից սրտնեղում է Մարիա
Զախարովան։ ՌԴ-ում պետք է ընդունեն, որ ՀՀ-ն ազատ ու ինքիշխան պետություն է»։
Մանրամասները՝ տեսանյութում։