Հնդկաստանում ՀՀ դեսպանը և ICCR-ի գլխավոր տնօրենն անդրադարձել են ԼՂ-ի հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին

Օգոստոսի 9-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի (ICCR) գլխավոր տնօրեն Կումար Թուհինի հետ: Այս մասին հայտնում է Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունը:


Հանդիպմանը նշվել է Նյու Դելիում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանի շրջանակներում հայ նկարիչ Սարգիս Խաչատուրյանի՝ Աջանտայի քարանձավների որմնանկարները պատկերող ստեղծագործությունների Հայաստանի ներկայացրած հարակից ցուցահանդեսի մասին:


Քննարկվել են համատեղ մի քանի կրթամշակութային միջոցառումների առաջիկա կազմակերպմանը վերաբերող հարցեր և նախաձեռնություններ:


Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին։