ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է ուղարկում USS Georgia միջուկային սուզանավը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարգադրել է Մերձավոր Արևելք ուղարկել USS Georgia միջուկային սուզանավը, ինչպես նաև արագացնել Abraham Lincoln ավիակրի տեղակայումը։


Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է Պենտագոնի մամուլի ծառայության կիրակի օրը տարածած հայտարարության մեջ։


Ըստ այդմ, Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ, որի ժամանակ նա «հաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ ձեռնարկել բոլոր միջոցները Իսրայելի պաշտպանության համար», ինչպես նաև հայտարարել է «ԱՄՆ ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում ուժեղացնելու մասին» տարածաշրջանում լարվածության էսկալացիայի ֆոնին։