Առողջապահության նախարարությունը «Ցրված սկլերոզ» ախտորոշմամբ բուժառուների համար ձեռք է բերել նորագույն և թանկարժեք դեղեր

Առողջապահության նախարարությունն առաջին անգամ «Ցրված սկլերոզ» ախտորոշմամբ բուժառուների համար ձեռք է բերել նորագույն և թանկարժեք դեղեր:


 

Ինչպես հայտնում են նախարարությունից, տրամադրվում է 4 անվանում դեղ հիվանդության տարբեր փուլերի համար:


 

Ներկայումս բուժման ընթացքում է շուրջ 159 բուժառու, որից

 


51-ը` ստանում է «Օկրելիզումաբ» դեղը:

 


Այն տրամադրվում է Հանձնաժողովային կարգով հրամանում ներառված բժշկական հաստատությունների կողմից հաստատված բուժառուներին` հաշվի առնելով դեղի նշանակման առանձնահատկությունները:


 

108 բուժառու, այդ թվում` 12 տարեկանից բարձր երեխաներ ստանում են 3 անվանում դեղ:


 

«Ինտերֆերոն բետա 1a», «Դիմեթիլֆումարատ», «Գլատիրամեր ացետատ» դեղերը տրամադրվում են առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող և բժշկական կազմակերպությունների միջոցով` ըստ բուժառուի բժշկի նշանակման թերթիկի, բժշկական կազմակերպության ղեկավարի կամ բաժնի վարիչի հաստատմամբ։


 

Հրամանը` այստեղ: