Քաղաքացիակենտրոն լրատվություն
Եվրոպական եղնիկներն ազնվացեղ և պտավոր եղջերուներից տարբերվում են չափերով ու եղջյուրների ձևով։ Եվրոպական եղնիկներն ավելի փոքր են և ունեն վերջում բահաձև լայնացող եղջյուրներ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի կենդանաբանական այգուց։
«Եվրոպական եղնիկները ներկայումս ՀՀ տարածքում չեն հանդիպում, սակայն վաղ պատմական ժամանակաշրջանում Եվրոպա ներթափանցել են Հայկական բարձրավանդակից՝ անատոլիական թերակղզով։
Այգիներում և անգամ ֆերմերային տնտեսություններում լայնորեն պահվող կենդանիներ են»,-ասված է հաղորդագրության մեջ։