Կապանում մեծ շուքով նշվել է քաղաքի տոնը

 Ավանդույթի համաձայն օգոստոսի երրորդ շաբաթ օրը մեծ շուքով նշվում է  Հայաստանի հարավային մայրաքաղաք՝ Կապանի տոնը:  Այն, որ այս տարածաշրջանում քաղաքակրթություն գոյություն է  ունեցել դեռևս 5-րդ դարում, վկայում է  պատմիչ Ստեփանոս Օրբելյանը: Դարերի պատմություն ունեցող Կապանը, սակայն, շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ է ստացել 1938 թվականին, հետևաբար այս տարի տոնում ենք քաղաքի կոչում ստանալու 86-ամյակը: 


Օգոստոսի 17-ի տոնական օրվա միջոցառումների մեկնարկն ազդարարվեց համաքաղաքային ֆլեշմոբ-հյուրասիրությամբ: Համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի անդամները առաջինը շնորհավորեցին հերթապահության մեջ գտնվող կապանցիներին: Նորապսակների այգու հարակից տարածքից հեծանվավազքով սկսվեց մարզական միջոցառումների շարքը։