Ավտովթար՝ Արագածոտնում. «Volkswagen»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում

Այսօր՝ օգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Անդրանիկ Մելիքյանը իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Միգավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:


Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: