ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պետական այցով գտնվում է Բաքվում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո նա հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ
է մասնակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը այն մասով, որը կպահանջվի
երկու կողմերից։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ
Բլեյանի հետ
«Ալիևն էլ նրան արձագանքեց, որ ռուսական հարթակը միշտ եղել է շատ մատչելի ադրբեջանական
կողմի համար, և իրենք պատրաստ են այդ հարթակում շարունակել բանակցությունները։ Ես հույս
ունեմ, որ այդ բանակցությունները տեղի չեն ունենա։ Ի վերջո, եթե մենք մերժել ենք եռակողմ
բանակցությունները Միացյալ Թագավորությունում՝ ՄԹ վարչապետի մասնակցությամբ, և առաջարկել
էինք երկկողմ, ապա անտրամաբանական կլինի, թե ինչու պետք է, առավել ևս Վլադիմիր Պուտինի
մասնակցությամբ, եռակողմ կամ նույնիսկ երկկողմ բանակցությունների մասնակցել ռուսական
հարթակում»,- ասաց Առնոլդ Բլեյանը։
Նրա խոսքով՝ հետաքրքիր է, որ
Շոյգուի այցից հետո գալիս է Վլադիմիր Պուտինը մի ժամանակաշրջանում, երբ ինքը կորցրել
է վերահսկողությունը Կուրսկի մարզի մի զգալի հատվածի նկատմամբ, երբ Բելգորոդում նույնպես
ուկրաինական զորքերը կարծես թե ցանկություն ունեն և գործում են այդ ուղղությամբ նույնպես
տարածքներ զավթելու համար, որպեսզի նաև իրենց բանակցային դիրքերն ամրապնդեն հետագայում,
և այս շրջանում Վլադիմիր Պուտինը որոշում է գնալ Բաքու։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան