Բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները․ ԿՇՄՊ

Օգոստոսի 19-ին՝ ժամը 23:00-04։00, Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս եւ Բաղրամյան պողոտաներում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ (վնասատուների դեմ վերգետնյա, միջատասպան եւ հակասնկային քիմիական պայքար)։


Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում են փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները։