Երևանում 30-ամյա տղամարդը 5-րդ հարկից ընկել ու հայտնվել է 2-րդ հարկի խաղողի վազերի վրա

Այսօր՝ օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: 



Ժամը 00:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 10 հասցեում մոտ 30 տարեկան տղամարդը ընկած է խաղողի վազերի վրա։


 Մինչ կժամանեին փրկարարները, պարեկներն ու ոստիկանները, քաղաքացիները իրենց ուժերով խաղողի վազի վրայից իջեցրել են տուժածին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:



Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 5-րդ հարկից վայր է ընկել, սակայն կան նաև տեղեկություններ, որ հնարավոր է՝ նա փորձել է ինքնասպան լինել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունն ու բնակության վայրը: