Իսրայելը ցանկանում է պատ կառուցել Եգիպտոսի և Գազայի միջև. աղբյուրներ

   Իսրայելը ցանկանում է Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին՝ այսպես կոչված, Ֆիլադելֆիայի միջանցքի մոտ, պատ կառուցել՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից թունելների կառուցումը կանխելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է ամերիկյան Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններում արաբ միջնորդներին։


 «Ինչպես հայտնել են արաբ միջնորդները, Իսրայելը պնդում է պատի կառուցումը միջանցքում, որպեսզի խանգարի ՀԱՄԱՍ-ին թունելներ փորել, ինչպես նաև ցանկանում է հասանելիություն ստանալ այն տեսախցիկների ու տվիչների տվյալներից օգտվելու համար, որոնք վերահսկում են այդ շրջանը», - հաղորդում է հրատարակությունը:


  Ինչպես թերթին հայտնել է Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, Կահիրեն կողմ է հանդես գալիս Իսրայելի ուժերի ամբողջական դուրսբերմանը միջանցքից և Եգիպտոսի ու Գազայի հատվածի միջև «Ռաֆահ» սահմանային անցակետից: