Վթար՝ Գեղարքունիքում. «Volkswagen»-ը հայտնվել է դաշտում, 2 վիրավոր կա

Այսօր՝ օգոստոսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետակ ավտոճանապարհի 35 կմ հատվածում՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 7 մետր մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում:



Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:  


Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:  


Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեկան վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը:  


Դեպքի վայրում վարորդը պարեկներին հայտնել է, որ վթարի մեղավորը եղել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից իր նկատմամբ վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է: