Քաղաքացիակենտրոն լրատվություն
Նախորդ տարվա համեմատ այս տարի ունենք կարմրուկով հիվանդացության աճ։ Այս տարի մինչև օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է արդեն 547 դեպք։Այս մասին այսօր՝ օգոստոսի 21–ին Առողջապահության նախարարությունում կայացած ասուլիսին ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։
«Փորձում ենք հնարավորինս բարձրացնել պատվաստման ցուցանիշները։ Իրականացված աշխատանքների շնորհիվ նախորդ տարվա համեմատ ունենք չպատվաստվածների թվի 1.8 տոկոս նվազում, և թերի պատվաստվածների թվի 2.9 տոկոսով նվազում»,–հավելեց Ստեփան Աթոյանը։