Հին Արտաշատ մայրաքաղաքի գետամերձ հատվածը քաղաքացիներին ու տուրիստներին հասանելի դարձնելու ծրագիր ենք իրականացնելու. Փաշինյան

Հին Արտաշատ մայրաքաղաքի գետամերձ հատվածը քաղաքացիներին ու տուրիստներին հասանելի դարձնելու ծրագիր ենք իրականացնելու: Այս մասին Ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


 

«Հնագիտական արշավախմբի կողմից մշակվել է պատմական Արտաշատ մայրաքաղաքի հուշարձանախմբի պահպանության և զարգացման հայեցակարգի առաջարկ:


 

Ըստ հայեցակարգի նախատեսվում են նոր պեղումներ, նորոգման և վերականգնման աշխատանքներ արդեն պեղված հատվածներում»,- գրել է վարչապետը: