Կապիկի ծաղիկ հիվանդության դեպք Հայաստանում չի արձանագրվել

ԷՄ փոքս (կապիկի ծաղիկ) հիվանդության դեպք Հայաստանում չի արձանագրվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:


 

«Մեր տարածաշրջանն այս հիվանդություն համար քիչ ռիսկային գոտի է:



2024 թվականի առաջին 6 ամիսներին Էմ փոքս-ի հաստատված 5199 համաշխարհային դեպքերի 36 տոկոսը գրանցվել է աֆրիկյան երկրներում, ընդ որում՝ 95 տոկոսը գրանցվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում:


 

Հիվանդութունը տարածվում է ինչպես մարդուց մարդուն (հիմնականում սեռական ճանապարհով), այնպես էլ կենդանիներից փոխանցման հետևանքով»,- ասված է հաղորդագրությունում: