Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Բ-ին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ջերմորեն շնորհավորել է Գարեգին Բ-ին ծննդյան օրվա առթիվ։


Նա կարծում է, որ Գարեգին Բ-ի ավանդական քրիստոնեական արժեքների պաշտպանությանն ուղղված կրթական աշխատանքն ու գործունեությունը միավորում են մարդկանց:


Բելառուսի նախագահի խոսքով՝ Գարեգին Բ-ն վաստակած հեղինակություն է ձեռք բերել եկեղեցական, քաղաքական և հասարակական շրջանակներում ոչ միայն Հայաստանում այլև արտասահմանում:


Լուկաշենկոն միաժամանակ ընդգծել է, որ Գարեգին Բ-ի՝ ճշմարտությունը պաշտպանելու և բարոյական հիմքերը պահպանելու ներհատուկ ցանկությունը նպաստում է ազգային միասնության և ներդաշնակության պահպանմանը, բելառուս-հայկական երկխոսության համակողմանի զարգացմանը։


Նա Գարեգին Բ-ին մաղթել է քաջառողջություն և Աստծո օգնությունը նրա ծառայության մեջ: