«Պուտինը շատ վաղուց է Աիևին «կանաչ լույս» տվել Հայաստանի վրա հարձակվելու
համար։ Եթե Ալիևը հնարավորություն ունենար ռազմական ճանապարհով հարց լուծելու, ապա
վաղուց դա արել էր։ Պուտինը խրախուսում է, որ Ալիևը ռազմական ուժով միջանցքը վերցնի»․ Այս մասին նշում է քաղաքագետ
Էդգար Առաքելյանը՝ անդրադառնալով Բաքվում կայացած Պուտինի ու Ալիևի հանդիպմանը։
Ինչ վերաբերվում է ՌԴ արտգործնախարար
Լավրովի հայտարարությանը, թե ՀՀ-ն սաբոտաժի է դիմում Սյունքով անցնող ճանապարհների
ապաշրփափակումը, Առաքելյանը նշեց․ «Լավրովի հայտարարությույնը ցինիզմ է։ Հենց ռուս-ադրբեջանական
կեղտոտ գործողությւոնների արդյունքում նոյեմբերի 9-ի փաստաթղթի 1-8 կետերը խախտվել
են Ռուսաստանի ու Ադրբեջանի կողմից։ Ռուսական դիվանագիտությանը ոչ-ոք չի հավատում»։
Առաքելյանի խոսքով Ադրբեջանին
ին-որ առումով ձեռնտու է նաև որ Նոյմեբրի
9-ի փաստաթուղթը չեղարկվի․ «Գլխավորը միջանցքի խնդիրնր է, բայց ես կարծում եմ, որ միջանցքի
հարցը ավելի շատ հետաքրքրում է ՌԴ-ին։ Պատահական չէ, որ հենց ՌԴ-ի արտգործնախարարն
է այդ մասին խոսում, այլ ոչ թե Ադրբեջանի»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան