Մասիս համայնքի Հայանիստ բնակավայրում կառուցվում է նոր դպրոց․ Նիկոլ Փաշինյան

Մասիս համայնքի Հայանիստ բնակավայրում կառուցվում է նոր դպրոց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Ասիական զարգացման բանկի վարկային և ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարության արժեքը 2 մլրդ 423 մլն դրամ է: Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Շինաշխատանքները կավարտվեն հաջորդ տարի»,- գրել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։