Ավտոկայանատեղիները տարբեր գույներով կգծանշվեն

ՀՀ կառավարության որոշմամբ, սահմանվել են մայրաքաղաքում ավտոկայանատեղիների գույները։ Ըստ այդմ, «Ա» գոտին կլինի կարմիր, «Բ» գոտին` կապույտ գույնով։


Էլեկտրամոբիլների լիցքավորման ապահովման համար վճարովի ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքը կառանձնացվի կանաչ գույնի գետնանշմամբ, իսկ ծառայողական ավտոկայանատեղերինը` սպիտակ։