2022
թվականի ի ապրիլի 7-ին ՀՅԴ բյուրոյի կողմից կուսակցության մարմիններին և
անդամներին 34-րդ ընդհանուր ժողովի հիման վրա ուղարկված շրջաբերականը, որի կետերից
մեկով կուսակցությունը հանձնարարում է ամեն ինչ անել սահմանազատման, ինչպես
նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը տորպեդահարելու,
դրա իրագործումը տապալելու համար, ՀՅԴ անդամ, պատգամավոր Արմեն Ռուստամյանը
չցանկացավ մեկնաբանել։
Բացի սահմանազատման և սահմանագծման
գործընթացին խոչընդոտելու հրահանգից՝ ՀՅԴ բյուրոն իր անդամներին հրահանգում
է նաև աշխատանք տանել աջակցելու ՌԴ-ին միութենական պետության ստեղծման գործում։ Մասնավորապես,
շրջաբերականում կուսակցությունը արձանագրում է. «Ռուսաստանը
կարող է Արցախն իր ենթակայությանը ուղղակիորեն ենթարկելու սցենար մշակել և գործադրել
այն, աշխատանք տանել, որպեսզի հավանական միության ձևավորման դեպքում Արցախի ու Հայաստանի
ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն։ ...Ժամանակակից աշխարհում տեղի ունեցած
անկախ պետությունների համարկման գործընթացները ազգային շահի դիտանկյունից երբեմն ենթադրում
են նաև անկախության աստիճանի որոշ նվազում...»։
Արմեն Ռուստամյանն ասաց. «Հեռախոսով
մեկնաբանություն չեմ տալիս, մեր ժողովներից առաջ միշտ էլ էդպիսի դրսևորումներ, այդ
տեսակի հայտարարություններ լինում են. ծանոթ ենք էդ ձևերին»։
Ճշգրտող հարցին, թե այսինքն՝ հերքո՞ւմ է շրջաբերականի գոյությունն ու այսպիսի բովանդակությունը,
Արմեն Ռուստամյանն ասաց. «Ես ասացի՝ որևէ մեկնաբանություն չեմ տա հեռախոսով»։
Վովա Հակոբյան