Զելենսկին Սերգեյ Փարաջանովին հետմահու պարգևատրել է «Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետական ​​պարգևներ է հանձնել ուկրաինացի զինվորականներին, մարզիկներին, մշակույթի գործիչներին և այլ ոլորտների ներկայացուցիչների։ Այս մասին երկրի ղեկավարը հայտնել է Telegram-ի իր ալիքում։


«Ինձ համար մեծ պատիվ է այսօր պարգեւատրել Ուկրաինայի իրական լեգենդներին։ Մենք նշում ենք բոլոր նրանց, ովքեր զորացնում են մեր մարտիկներին և ոգեշնչում նրանց։ Սրանք այն մարդիկ են, ովքեր փառաբանում են Ուկրաինան՝ ամրապնդելով մեր պաշտպանությունը և ոգեշնչելով Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին։ Մենք հավերժ երախտապարտ ենք և շատ երջանիկ, որ ապրում ենք մի երկրում, որը միավորել է նման հարգված և տաղանդավոր մարդկանց»,- գրել է Զելենսկին։


Պետական ​​մրցանակի արժանացած անձանց թվում են Նինա Մատվիենկոն, Հովարդ Բաֆեթը, Ալեքսանդր Դուբովիկը, Օլեգ Կորոստելևը, Իվան Լուկաշևիչը, Իգոր Պոկլադը, Ալեքսանդր Ուսիկը, Օլգա Խարլանը, Վիտալի Խմելը, Իրինա Յուրչենկոն, Սերգեյ Փարաջանովը։


Զելենսկին կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին հետմահու պարգևատրել է «Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակով: