«Լուկաշենկոյին պետք չէ լուրջ
վերաբերվել։ Լուկաշենկոն այս պահին դարձել է այնպիսի մի քաղաքական դեմք միջազգային
հարաբերություններում, որի խոսքերին ուշադրություն չեն դարձնում։ Բելառուսի դեսպանը պետք է «պերսոնա նոն գրատա» հայտարարվի ու արտաքսվի»: Այս մասին ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝
անդրադառնալով Հայաստանի վերաբերյալ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությանը,
թե Հայաստանը պետք չէ Եվրոպային, մասնավորապես Ֆրանսիային, և կոշտ է արտահայտվել ՀՀ-ի
հասցեին։
Քաղաքագետը կարծում է, որ Ադրբեջանի
նախագահը Պուտինին ներկայացրել է, որ չեն կարողանում ստանալ «Զանգեզուրի միջանցքը»,
ու այդ պատճառով էլ եղավ Լավրովի հայտարարությունը. «ՌԴ-ն այսօր ռեսուրսների անբավարարություն
ունի, որպեսզի ստիպի ՀՀ-ին, որ ինքը Սյունիքի ճանապարհը վերահսկի»։
Ըստ Ղևոնդյանի՝ ՀՀ-ն պետք է հիմա
դուրս գա ՀԱՊԿ-ից, քանի որ դա Երևանին կտա նոր հնարավորություններ. «ՀԱՊԿ-ից դուրս
գալը ՀՀ-ին հնարավորություններ կտա աշխատելու այն շուկաներում, որոնց հնարավորությունը
այս պահին չկա։ Այդ շուկաների համար ՀԱՊԿ-ում մեր գտնվելը առիթ է, որ մեզ մերժեն»։
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան