Ակտիվանում է մշակութային և տնտեսական կյանքը. Անդրեասյանը՝ «Ֆեստիվառ» փառատոնների մասին

Կարծում եմ՝ ավելի քան ակնհայտ է, թե ինչ մեծ հետաքրքրություն են առաջացնում նմանատիպ միջոցառումները: Մենք միանգամից մի քանի ուղղությամբ կարողանում ենք աշխատանք տանել»:


Այս մասին  Եղեգնաձորում անցկացվող «Ֆեստիվառ» փառատոնի մասին խոսելիս, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ առաջին հերթին տարբեր բնակավայրերում մշակութային կյանքն է ակտիվանում:


«Տարբեր կատարողներ և խմբեր են հանդես եկել, երեկոյան մեծ համերգին ավելի շատ թվով մարդիկ ներկա կլինեն, կան տարբեր զբոսաշրջային երթուղիներ դեպի մարզի տեսարժան վայրեր, ինչը բարձրացնում է մշակութային ժառանգության մասին իրազեկվածությունը: Տարբեր տնտեսվարողներ, որոնք հենց մարզից են, ներկայացնում են իրենց արռադրանքը, սա էլ շատ կարևոր է որպես տնտեսական ազդեցություն: Բացի այդ, մարդիկ շաբաթ-կիրակի օրերը պլանավորում  և անցկացնում են տեղի հյուրանոցներում, ինչի հետևանքով էլ հյուրատները, ռեստորանները հաճախորդներ են ունենում, դա էլ է աշխուժացնում տնտեսական կյանքը»,-նշեց Անդրեասյանը:


Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում