Բեմում շատ սիրված Ժակոն է. Աննա Հակոբյանը Եղեգնաձորում մասնակցել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնին

Օգոստոսի 24-ին Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում անցկացվել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի 3-րդ համերգը: Ի թիվս այլ միջոցառումների, քաղաքային ամֆիթատրոնում կայացել է Լադանիվա խմբի համերգը:


Եղեգնաձորում է եղել նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Նա սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել. ««Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնին Եղեգնաձորում: Բեմում շատ սիրված Ժակոն է»: