«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր առավոտյան հետևել է Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքներին։
Ծառուկյանը նշել է, որ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման միտքը առաջացել է այն գիտակցումից, որ հայը պետք է ներկայացվի որպես պետականորեն առաջինը քրիստոնեությունն ընդունած ազգ:
Անդրադառնալով քննադատություններին՝ վերջինս ասել է, որ ինքը դրանց նորմալ է վերաբերվում․ «Ես սա կառուցում եմ ոչ թե եկեղեցի, այլ որպես մշակութային կենտրոն, որպես քրիստոնյա ազգ։ Եթե ես եկեղեցի կառուցեի, դնեի եկեղեցում, դա այլ բան, բայց սա ուրիշ է: Ես հավատքով մարդ եմ, կառուցել եմ 7 եկեղեցի, 20-ից ավելին վերակառուցել եմ, որտեղ ինչ-որ հարց է եղել, աջակցում եմ, օգնում եմ: Աբովյանում էլ եկեղեցի կառուցելու համար մարդիկ կային, որ դեմ էին, բայց այսօր այդ եկեղեցում տեղ-դադար չկա, մարդիկ ուզում են իրենց կնունքը, հարսանիքը այդտեղ կատարել»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա: