Դիլիջան-Իջևան ճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն ու «Ford Transit»-ը․ կա 1 զոհ, 8 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։


Ժամը 14։40-ի սահմաններում Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 112-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes Vito» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 1 հոգի տեղում մահացել է, 8 հոգի տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։