Ավելացել է Երևան-Կապան-Երևան կանոնավոր ավիաչվերթի հաճախականությունը

Ավելացել է Երևան-Կապան-Երևան կանոնավոր ավիաչվերթի հաճախականությունը։ Ներկայում իրականացվող՝ երկուշաբթի և ուրբաթ օրերի չվերթներին ավելացել է ևս մեկը։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։


Այսուհետ կանոնավոր կերպով ևս մեկ չվերթ կիրականացվի չորեքշաբթի օրերին։