Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նուբարաշեն վարչական շրջանի «Գ-7» թաղամասում տնակներ են այրվում

Այսօր՝ օգոստոսի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի «Գ-7» թաղամասում տնակներ են այրվում։



Shamshyan-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 10-րդ և 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։



Լրացուցիչ ժամանել է նաև թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։


Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից։



Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները։



Ժամանել է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբ։



Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։



Այս պահին հրշեջները կարծես թե կանխել են կրակի տարածումը և աշխատանքներ են իրականացնում վերջնական մարելու ուղղությամբ։