Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 10:15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Արտակ Հ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և մոտ 10 մետր առաջ ընթանալով գլխիվայր հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: