Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան և Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Պեդրո Խիսդոնյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ օգոստոսի 29-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:


Հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա անմար կրակի մոտ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Անա Օլիվերան և Պեդրո Խիսդոնյանը ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին:


Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: